00:00:00

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է

20:34, 02 մայիս 2019

Անդրադառնալով «Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար. Երևան տեղափոխված քաղաքացին մահացել է» վերնագրով նյութին, հայտնում ենք. Պացիենտ Սամվել Արտեմի Ստեփանյանը ընդունվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» Վանաձորի «Տարեցների տնից» հետևյալ ախտորոշմամբ՝ «Թիկունքի, երկու ազդրերի, երկու բազուկների ջերմային այրվածք II-III աստիճանի /մարմնի ծածկույթի 35% մակերեսով/: Այրվածքային շոկ II աստիճանի»: Ընդունման պահին զննվել է պատասխանատու վնասվածքաբանի կողմից, շտապ կատարվել է ինտենսիվ բուժում՝ ինֆուզիոն, ցավազրկող, հակափայտացման: Կատարվել է նաև վերքերի մշակում և տեղային ցավազրկում: Պացիենտի վիճակը մնացել է ծանր, բուժման շարունակման հետ մեկտեղ, որոշվել է տեղափոխել Երևան և տրվել է արտագնա «արագ արձագանքման» ծառայության կանչ ուղղաթիռի միջոցով: Տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» և հետազոտությունների իրականացման փուլում արձանագրվել է սրտի կանգ, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք ապարդյուն են եղել: Արձանագրվել է կենսաբանական մահ: Հարկ է նշել, որ «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված ուղղաթիռը (H125/AS350 B3 e) ըստ «Airbus Helicopters» ընկերության կողմից (որպես արտադրող) հաստատված թռիչքային ձեռնարկի` նախատեսված է բժշկական նպատակներով շահագործման համար, իսկ պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը կազմակերպվում է շտապ բժշկական օգնություն և սպասարկում ու երրորդ մակարդակի վերակենդանացման ծառայության վերակենդանացման բրիգադների միջոցով: Այստեղից հետևություն` սույն կայքը տարածել է ապատեղեկատվություն նախ այն մասով, թե հիվանդը մահացել է ուղղաթիռի մեջ, երկրորդ` տեղափոխվել է ոչ թե «Աստղիկ» բժշկական կենտրոն այլ «Էրեբունի» և երրորդ` ուղղաթիռը հագեցված է եղել համապատասխան սարքավորումներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր