00:00:00

Խոշոր վթար Արարատում. բախվել են Opel-ն ու ԿԱՄԱԶ-ը. կան վիրավորներ

19:58, 02 մայիս 2019 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, Շահումյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 35 TM 935 համարանիշի եւ «ԿԱՄԱԶ-5511» մակնիշի K 665 УУ 196 RUS համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» Բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավոր ուղեւորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր