00:00:00

Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ. Արգիշտի Քյարամյանը՝ հայտարարագրած գումարի մասին

19:24, 02 մայիս 2019

Հանրության որոշ շրջանակներում քննարկման առարա դարձավ հետեւաբար, ամբողջական հարցը պարզաբանելու համար, նախ կցանկանայի նշել, որ ցանկացած պաշտոնյա, այդ թվում նաեւ ես, հանրության առաջ հաշվետու է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը: «ՊՎԾ-ի ֆեյսբուքյան էջում պարզաբանում տեղադրվեց, որով ես պարզաբանեցի հայտարարագրածս գումարի ծագումնաբանությունը»,- ասաց նա: Ըստ Քյարամյանի՝ նա դատախազությունում ծառայության է անցել 2016թ. հունիսին, իսկ 2017թ. ներկայացրել է հայտարարագիր, որում, ըստ էության, ներառվել են քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը, այդ թվում շարժական ու անշարժ գույք եւ դրամական միջոցներ: «Այսինքն ստացվում է, որ իմ ներկայացրած առաջին իսկ հայտարարագրում ես ամբողջությամբ ներառել եմ վերոնշյալ ունեցվածքը: Հետագայում այլ պաշտոններ եմ զբաղեցրել տարբեր մարմիններում, ընդ որում, ավելի պատասխանատու պաշտոններ եւ իմ՝ հետագայում ներկայացված հայտարարագրերում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Քյարամյան: Հարցին, թե որտեղից իրեն այդ ունեցվածքը, Քյարամյանը նշեց, որ այն չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում. «Եթե հայտարարագրված ունեցվածքը չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, այլ ձեւավորվել է անձնական կյանքի այլ ոլորտներում, որը ներառում է անձնական կյանքը, կարծում եմ՝ այդ առումով այլեւս ասելու բան չունեմ»: Նա նաեւ տեղեկացրեց, որ շատ վաղ է ամուսնացել, քան որեւէ պետական պաշտոն ստանձնելը. «Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ, եւ հենց առաջին իսկ հայտարարագրում ես այդ գումարները նշել եմ»: https://www.facebook.com/irakanum.am/videos/2017345581906285/?__xts__[0]=68.ARAE4hODCyc2W8hbAw3EJrSFab_7P81yVNmzpX-eT_mDh8m4k58s3fYbNZoBcvdoBwTz0pZHNOUqObN2Uk3sIjuTwNxrZL2PEe3dWvppzJRSYRVdf-uCfWp6YRQ9XhPTPFPKt-31C4LW2h3F7SYwHpsZMl1JIh2wt17ll5tOpdCwMWJQuRyvDx4fuAV_JsalaSsnYb9fmJoR4jyueIcaPQdusBY9ibhQ0-s6bygifyS3Ty0vdnoK-vjvfjyXegrds3r3twvHhKKB_qlEChAZaTv6NRAByS_vR2FbGu5ZtLe_gob6jTbT3fRTPQglUanGA9BS2iXpNoxMlR5MiYvl_2XI606bKYe9tTGhm7oz&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր