00:00:00

Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել Բուենոս-Այրեսի գրքի միջազգային փառատոնին

18:33, 02 մայիս 2019

Մայիսի 1-ին Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Արցախի պատվիրակությունը այցի վերջին օրը մասնակցել է Բուենոս-Այրեսում կայացած գրքի 45–րդ միջազգային փառատոնին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հայտնի միջազգային միջոցառմանը մասնակից չորս տասնյակից ավելի երկրների շարքում Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով, որի հավաքածուն համալրվել է Արցախի պատվիրակության կողմից նվիրված գրքերով: Փառատոնի շրջանակներում կայացել է միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը, որին ներկա էին ավելի քան 1200 հանդիսականներ: Միջոցառմանը ելույթ է ունեցել Արցախի պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը: Իր խոսքում նա, մասնավորապես, ընդգծել է Արցախի ժողովրդի առանձնահատուկ սերը գրքի և ընթերցանության հանդեպ։ Նախարար Մայիլյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի Հանրապետության հայկական կառույցների ներկայացուցիչներին (IARA) և բոլոր նրանց, ովքեր ապահովել են արդյունավետ այցի կազմակերպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր