00:00:00

Դատավորը մերժեց Մանվել Գրիգորյանի գործով «Նաիրի» ԲԿ–ում արտագնա նիստ անելու միջնորդությունը, հեռացավ որոշում կայացնելու

18:22, 02 մայիս 2019 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշման եզրափակիչ մասը դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 14:30–ին։ Խորհրդակցական սենյակում դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավորվածությանը եւ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Մինչ այդ Մնացական Մարտիրոսյանը մերժեց Գրիգորյանիպաշտպան Լևոն Բաղդասարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Նշենք, որ Լևոն Բաղդասարյանը դատական նիստի մեկնարկից պնդում էր հետաձգել այսօրվա նիստը՝ խոստանալով հաջորդ նիստին ապահովել Մանվել Գրիգորյանի մասնակցությունը։ Իր պաշտանյալի՝ լսլելի լինելու իրավունքը պաշտպանելու համար նա անգամ միջնորդեց արտագնա դատական  նիստ անցկացնել «Նաիրի» ԲԿ–ում, ինչը, սակայն դատարանը մերժեց՝ արձանագրելով, որ այն ժամանակավրեպ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր