Նրա խոսքով, եթե ապաստան տամադրվի, ապա կմերժվի անձի հանձնումը։ Այդուհանդերձ, գլխավոր դատախազը չբացառեց, որ նման իրավիճակ կարող է լինել։
Հարցին, թե իրավապահ մարմինների մեղավորությունը տեսնո՞ւմ է, որ գործընթացը դանդաղում է, Գլխավոր դատախազը պատասխանեց, որ իրավապահ մարմինները շարժվում են օրենքով։
«Որ պահին լինում են անձին հետապնդում իրականացնելու բավարար հիմքեր, իրականացվում է դա։ Դրա արդյունքում անձը վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ է մնում, վարույթը շարունակվում է։ Եթե նա թաքնվել է կամ բացակայում է երկրից, դրա համար էլ կան իրավական մեխանիզմներ։ Կոնկրետ այս գործով իրավապահ համակարգի դանդաղում չի եղել։ Որ պահին որ եղել են հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ հիմքեր, հենց այդ պահին իրականացվել են», - հավելեց Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազը նկատեց, որ որևէ մեկի համար ամոթ չէ որևէ երկրից քաղապաստան խնդրել և դա անձի իրավունքն է։
Անդրադառնալով գեներալի կողմից այլ երկրից քաղաքական ապաստան խնդրելու բարոյական կողմին՝ Դավթյանը նշեց. «Որպես քաղաքացի կարող եմ ասել, որ դա ինձ համար անընդունելի է»։