00:00:00

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ. ԱԻՆ

18:10, 02 մայիս 2019

Հայաստանի տարածքում մայիսի 2-ին, 5-7-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում, 3-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ: Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, քամին՝ հարավ-արևելյան` 4-6 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ին կնվազի 5-6 աստիճանով, 5-7-ը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում մայիսի 2-ի երեկոյան ժամերին, 3-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր