00:00:00

Մանվել Գրիգորյանը ՔԿՀ–ում հրաժարվում է սնվել շաքարով հիվանդների համար նախատեսված սննդակարգով. դատախազ

17:44, 02 մայիս 2019 Իրավական

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը հրաժարվում է սնվել շաքարային դիաբեդով հիվանդների համար նախատեսված  համապատասխան սննդակարգով։ Այս մասին այսօր՝ մայիսի 2–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը։ Նա դատարանին ներկայացրեց Երեւան–Կենտրոն ՔԿՀ–ի պետի կողմից՝  վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված գրությունը։ 2019թ. ապրիլի 8–ին, պատասխանելով քննիչի հարցմանը, ՔԿՀ–ի պետը հայտնել է, որ Մանվե Գրիգորյանին  բազմիցս առաջարկվել է սնվել  ըստ  շաքարային դիաբեդով նախատեսված սննդակարգի։ «Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավասու չէ  սահմանափակել եւ նրան չթույլատրել սնվել համապատասխան սննդակարգով հակացուցված սննդամթերքով, ինչպես նաեւ, որպես հանձնուք ընդունել  հակացուցված սննդամթերք: Կալանավոր Մանվել Գրիգորյանի համար, որպես հանձնուք բերվել եւ ընդունվել է իր հիվանդությանը հակացուցված սննդամթերք»,–ասված է քննիչին ուղարկված պատասպանում։ Վահե Դոլմազյանը նշեց, որ պաշտպանական կողմը մշտապես բարձրաձայնում է շաքարային դիաբետի հարցը իսկ ներկայացված փաստաթղթով մեղադրողները կասկած են հայտնում, որ հնարավոր է սննդակարգի միջոցով արյան մեջ շաքարի մակարդակը փոփոխել. «Անձը, ով շաքարային դիաբեդով է տառապում, հրաժարվում է սնվել համապատասպան սննսդակարգով»,–նկատեց դատախազը։ Նշենք, որ Գրիգորյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ Գրիգորյանի արյան մեջ շաքարի մակարդակը  բարձրացել ՝ հատելով թույլատրելի սահմանը։ Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նա մեղադրվումէ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր