00:00:00

Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ չի կայանա

15:34, 02 մայիս 2019 Աշխարհ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այցը ԱՄՆ, որը պլանավորված Էր աշնանը, չի կայանա: Այդ մասին մայիսի 2-ին հայտնել Է Rustavi 2 հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ այցը նախապատրաստվում Էր դեռ մարտից, այդ ուղղությամբ աշխատում Էր Վրաստանի ԱԳ նախարարությունը, սակայն անհասկանալի պատճառներով այցը չի կայանա: Այն փաստը, որ այցն իրոք նախապատրաստվում Էր, հաստատել Է նաեւ նախագահի վարչակազմի ղեկավար Լաշա Ժվանիան, որը մայիսի 1-ին թողել Է զբաղեցրած պաշտոնը: «Մարտին մենք բանակցություններ Էինք վարում այն բանի շուրջ, որ այց պլանավորենք աշնանը՝ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին»,- ասել Է Ժվանիան լրագրողներին: ԱՄՆ այցի կապակցությամբ պաշտոնական պարզաբանումներ ոչ ԱԳ նախարարությունը, ոչ Էլ նախագահի վարչակազմն առայժմ չեն արել: Զուրաբիշվիլին մայիսի 1-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական խմբագրությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ Վրաստանում ամերիկյան ռազմակայանի կառուցումը նպատակահարմար չԷ եւ կարող Է ընկալվել որպես սադրանք: Նրա խոսքով՝ Վրաստանը պետք Է խորացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, բայց չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կհրահրեն մյուս երկրներին: Զուրաբիշվիլիի այս հայտարարությանը խիստ բացասաբար են արձագանքել վրացական ընդդիմադիր ուժերը, որոնք սկսել են նրան սպառնալ իմպիչմենտով, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր