00:00:00

Խոշոր հրդեհ Հովունիում. Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. Կան վիրավորներ

14:21, 02 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 1-ին, ժամը 22:43-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Հովունի գյուղի անասնագոմերից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովունի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2/4 հասցեում գտնվող անասնագոմում (մոտ 1400 քմ): Հրշեջ-փրկարարները գյուղացիների հետ համատեղ անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր անասուն: Անասնագոմի աշխատակիցներ Մ.Մ.-ն (ծնված 1975 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.) եւ Լ.Գ.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:10-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր