00:00:00

Գլխավոր դատախազի սպասված այցը Ազգային ժողով՝ այսօր. Պատգամավորները վճռական են տրամադրված. «Ժողովուրդ»

14:00, 02 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի ՀՀ գլխավոր դատախազության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը, և այն ներկայացնելու է անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Հետո այն կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, որտեղ ևս Դավթյանը կներկայացնի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորներից շատերը սպասում են Գլխավոր դատախազի այցին, և այսօրվա հանդիպմանը նպատակադրվել են մասնակցել նաև այնպիսի պատգամավորներ, որոնք չեն հանդիսանում այդ հանձնաժողովի անդամ, սակայն ցանկանում են ներկա գտնվել և փորձելու են իրենց հուզող հարցերը տալ հատկապես վերջին իրավական իրադարձությունների ֆոնին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր