00:00:00

«Անմահների գնդի» երթ՝ նաև Ապրիլյան քառօրյայի զոհերի նկարներով. «Ժամանակ»

13:52, 02 մայիս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 9-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստվում է կազմակերպել «Անմահների գնդի» երթ: Արդեն մի քանի տարի այդպիսի երթ է անցկացվում Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում և նաև որոշ արտասահմանյան քաղաքներում: Երթի մասնակիցները կրում են Մեծ հայրենականում զոհված իրենց հարազատների կամ ուղղակի հերոսների նկարներ՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Հայաստանում անցկացվող երթի մասնակիցները կրելու են ոչ միայն Մեծ հայրենականի, այլ նաև Արցախյան ազատամարտի, այդ թվում՝ Ապրիլյան քառօրյայի զոհերի նկարները: Միջոցառմանը մասնակցելու նախնական համաձայնություն են տվել ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր