00:00:00

Դատավորը ինքնաբացարկ կհայտնի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը նրա նախկին ղեկավարն է. «Ժողովուրդ»

13:38, 02 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մարտի 1»-ի գործով դատավոր Վարդան Գրիգորյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել: Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության շուրջ: Ինքնաբացարկի հիմքերի թվում նաև նշված է դատավորի կանխակալ վերաբերմունքը «որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ»: Դատավոր Վարդան Գրիգորյանը 2006-2007թթ. աշխատել է Հայաստանի իրավաբանների միությունում, իսկ 2007-2014թթ. աշխատել է որպես հանրային պաշտպան: Այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է: Ու Գրիգորյանն այս առումով կարող է կաշկանդված լինել, երբ, որպես պաշտպան, դատարանում ներկայանա իր նախկին ղեկավարը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր