00:00:00

«Ժողովուրդ». Միջազգային սկանդալի վտանգ. Վարդան Ղուկասյանը՝ բրիտանական մամուլի էջերում. Գործին «խառնվել է» ԱԳՆ-ն

13:32, 02 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտնվել է միջազգային մամուլի էջերում: ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի շուրջ բարձրացած աղմուկի հետ կապված՝ Ղուկասյանն առաջարկել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որպես պատիժ, Հոլանդիա ուղարկել: «Նրանց ուղարկեք Հոլանդիա: Մենք ցանկանում ենք, որ կանայք լինեն կին, տղամարդիկ՝ տղամարդ: Դուք չեք կարող խառնել տղամարդկանց կանանց հետ»,- ասել էր նա: Եվ, ահա, բրիտանական հեղինակավոր թերթերից «Գարդիանը» մեջբերել է Ղուկասյանի խոսքերի այս հատվածը: Հոլանդիայի հասցեին ԱԺ պատգամավորի խոսքերը դժգոհություն է հարուցել այդ երկրի որոշ շրջանակների մոտ, եւ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում՝ հատկապես հեղափոխությունից հետո, հայհոլանդական հարաբերություններն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ կան, որոնք դեռ հաջող ընթանում են: Իհարկե, Հայաստանում հիանալի ճանաչում են Վարդան Ղուկասյանին, նրա հայտարարություններին շատերը հումորով են վերաբերվում: Նույնը, սակայն, չես ասի օտարերկրյա պետությունների դեպքում. Հոլանդիայում Ղուկասյանին ընդունում են որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, որպես խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի անդամ: Այսինքն՝ չճանաչելով նրան՝դրսում լուրջ են ընդունում եւ նույնիսկ վիրավորվում են: Իհարկե, այստեղ նաեւ անելիք ունի հենց ԲՀԿ խմբակցությունը, որ պետք է զսպի իր պատգամավորներին, բացատրի նման հայտարարությունների հնարավոր հետեւանքները: Այնինչ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չցանկացավ մեկնաբանել իրենց խմբակցության ներկայացուցչի պահվածքը: Ի դեպ, Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ հրապարակային ելույթներում Հոլանդիայի հասցեին նման հայտարարություններ է անում, բայց այս անգամ նրա խոսքերը մեջբերել է արդեն միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներից մեկը: Եվ, ահա, այսքանից հետո, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, գործին «խառնվել է» ԱԳՆ-ն: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ԱԳՆ-ից պաշտոնական գրություն է ուղարկվել, որտեղ շեշտվել է պատգամավորների այդօրինակ խոսքերի հնարավոր բացասական հետեւանքները միջպետական հարաբերություններում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր