00:00:00

Բիզնեսի վաճա՞ռք, թե՞ ներդրումային ծրագիր. Ո՞վ է Աշոտ Արսենյանի «գործընկերը». «Հրապարակ».

13:21, 02 մայիս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերը գրում է. «Տեղեկություն կա, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը վաճառում է իր ընտանիքին պատկանող մեծ անասնաֆերման: Շրջանառվում է անգամ գնորդի անունը՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյան: Նշված կազմակերպությունը, ի դեպ, միավորում է «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը, «Երևանի շաուրմա»-ն, «Լավաշ» և «Շերեփ» ռեստորանները: Սակայն Աշոտ Արսենյանի ընկերության ֆինանսական գծով տնօրեն Նորայր Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ ոչ թե վաճառել են ֆերման, այլ ներդրումային ծրագիր են իրականացնում. «Մարդը ներդրումային ծրագիր է ներկայացրել, մենք էլ համաձայնել ենք, ուզում ենք անասնագլխաքանակն ավելացնենք, որ տեղական շուկայում մաքուր, անարատ միս լինի»: Մովսիսյանը չցանկացավ հրապարակել «գործընկերոջ» անունը, նշեց, որ ոչ թե ֆերմայում նոր բաժնետեր է հայտնվում, այլ համագործակցության պայմանագրի հիման վրա են աշխատելու. «Բացումը լինելու է հրապարակային, կտեսնեք մեր գործընկերոջը: Ներդրումային ծրագիր է ներկայացրել, դա ֆինանսական տարբերակներից մեկն է, մենք հավանության ենք արժանացրել, համատեղ գործ ենք անում, վերջում մենք մեր հարաբերությունները կպարզենք»»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր