00:00:00

Սպորտային բժիշկ. Ճիշտ ժամանակին օգնությունը փրկել է Կասիլյասի կյանքը

03:58, 02 մայիս 2019 Սպորտ

Սպորտային բժիշկ Դոմինգոս Գոմեսը հայտարարել է, որ ճիշտ ժամանակին բժշկական օգնությունը փրկել է «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասի կյանքը. «Գլխավոր դրական կողմն այն է, որ նրան օգնություն է ցուցաբերվել ճիշտ պահին: Հաճախ նման դեպքերում նույնիսկ հինգ րոպեն շատ բան է վճռում: Ինչ վերաբերվում է կարիերայի շարունակությանն, ապա ամեն ինչ հնարավոր է: Շատ բան կարող է կախված լինել նրա վերականգնումից: Իհարկե, ֆիզիկական վարժությունները կարող են նրան օգնել վերադառնալ նորմալ կյանքի»,- Գոմեսի խոսքը մեջբերում է ABola-ն: Այսօր առավոտյան մարզման ժամանակ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը սրտի ինֆարկտ էր ստացել: Խաղացողը վիրահատության է ենթարկվել և կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր