00:00:00

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Mercedes-ի վարորդը խմած վիճակում բախվել է Mitsubishi-ին ու դեպքի վայրից դիմել փախուստի. Mitsubishi-ն բախվել է հաստաբուն ծառին, կան վիրավորներ

02:28, 02 մայիս 2019 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում բախվել են Վեդի քաղաքի բնակիչ, 26-ամյա Լևոն Հարությունյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի 35 OZ 914 համարանիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ, 52-ամյա Պատվական Նիկոյանի վարած Mercedes մակնիշի 46 AA 006 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով Լ. Հարությունյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 23-ամյա Գեորգի Մուրադյանը և Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա Լաուրա Կրեմենենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվելով Mitsubishi-ին, վթարում հայտնված մարդկանց թողնելով անօգնական, վթարի վայրից դիմել է փախուստի: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գերասիմյանի գլխավորությամբ: Մարտունու ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանները Երանոս գյուղի գյուղամիջյան ճանապարհին հայտնաբերել են փախուստի դիմած Mercedes-ի վարորդին ու նրա ավտոմեքենան: 2 վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Նելսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Լ. Հարությունյանը աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտությունների կենտրոնում՝ որպես կենդանաբան: Վիրավորներից Գ. Մուրադյանն աշխատում է Սպուտնիկ Արմենիա լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր