00:00:00

Ամերիկյան կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն ընդունելու պատրաստակամություն է հայտնել

02:09, 02 մայիս 2019

Այս մասին հայտնում է Trend-ը, հղում տալով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլի հայտարարությանը։ «Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ է, եւ մենք լի ենք կողմերի հետ աշխատելու հաստատակամությամբ, որպեսզի օգնենք բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը։ Սրա հետ կապված՝ ԱՄՆ-ը կարող է ընդունել ապագայում արտգործնախարարների հանդիպումը։ Ներկայում քննարկվում է նման հնարավորությունը։ Մենք հուսով ենք, որ կարող ենք ապագայում էլ կիսվել դրական նորությամբ»,- ասել է Ուիլյամ Գիլը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր