00:00:00

Աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանշային ցանկում 3 հայ շախմատիստ է ընդգրկվել

01:41, 02 մայիս 2019

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանշային աղյուսակը, որում երեք հայ շախմատիստ է ընդգրկվել: Վարկանշային ցանկի 10-րդ հորիզոնականում հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: Ցանկում տեղ են գտել նաև Գաբրիել Սարգսյանը (59-րդ հորիզոնական) և Հրանտ Մելքոնյանը (93-րդ հորիզոնական): 2018 թվականի համեմատությամբ Արոնյանը 2 կետով բարելավել է դիրքերը: Առաջին տեղը վարկանշային աղյուսակում զբաղեցրել է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր