00:00:00

Ո՞վ որ տարիքում է աշխատել. իշխող ուժի անդամներ, որոնց առաջին աշխատանքը ԱԺ-ն է եղել

01:27, 02 մայիս 2019

Այսօր՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային տոնին, irakanum.am-ը փորձեց պարզել՝ մեր խորհրդարանում, կառավարությունում, ավագանու կազմում կա՞ն գործիչներ, որոնք մինչև ներկայիս պաշտոնը ստանձնելը առանձնապես հարուստ ու երկարամյա աշխատանքային փորձ չեն ունեցել։
«Իմ քայլը» խմբակցության անկուսակցական, երիտասարդ պատգամավոր Սեդրակ Թևոնյանի կենսագրությունում նշվում է՝ վերջինս 2011 թվականից զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ խաղողագործության եւ այգեգործության ոլորտում, իսկ նրա առաջին աշխատավայրը, փաստորեն, եղել է խորհրդարանը։
«Իմ քայլը» խմբակցության ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրայնը մինչև պատգամավոր դառնալը եղել է Արագածոտնի մարզի Քուչակ համայնքի՝ Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենը: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռաֆայել Ավետյանի կենսագրական տվյալները բացակայում են, ուստի չենք կարող իմանալ՝ նա ինչ ճանապարհ է անցել մինչև Երևանի ավագանու անդամ դառնալը։
primeminister.am կայքում էլ բացակացում են վարչապետի խորհրդական (հասարակական հիմունքներով) Գրիգոր Մուրադյանի տվյալները, նույնիսկ վերջինիս լուսանկարը տեղադրված չէ։ Վարչապետի խորհրդական (հասարակական հիմունքներով) Մեսրոպ Առաքելյանի կենսագրական տվյալները ևս բացակայում են։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի երիտասարդ օգնականներ Անի Բաբայանի ու Մոնիկա Առաքելյանի պարագայում էլ կենսագրական տվյալները կան, իսկ լուսանկարները՝ ոչ։
Անի Բաբայանը մինչև փոխվարչապետի օգնական դառնալը ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության երկրորդ կարգի մասնագետ է եղել, իսկ Մոնիկա Առաքելյանը մինչև ներկայիս պաշտոնը ստանձնելը երկու տարվա աշխատանքային փորձ է ունեցել․ նա մեկ տարի ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության փորձագետ է եղել, մեկ տարի էլ ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալի օգնական։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի միջազգային տնտեսական ինտեգրման վարչությության պետ Լուսինե Թումանյանի մասին ևս որևէ կենսագրական տեղեկություն չկա։ Համապատասխան հղումով անցնելիս կարելի է տեսնել, որ էջը լրացված չէ։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Աբգար Բուդաղյանի լուսանկարը ևս բացակայում է Կառավարության պաշտանական կայք-էջում՝ համապատասխան բաժնում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Անդրանիկ Գրիգորյանի լուսանկարը ևս բացակայում է։
Հույս ունենք, որ գոնե մեր հրապարակումից հետո կներկայացվեն վերը նշված անձանց կենսագրական տվյալները և կներբեռնվեն լուսանկարները։ Իսկ վերջում հիշեցնենք՝ Աշխատանքի օրը բոլորը չէ, որ կարող են ուրախությամբ նշել․ շատերը աշխատանք են փնտրում մի օր  գտնելու հույսով․ Հայաստանում գործազուրկ է ավելի քան 64 600 մարդ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր