00:00:00

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են մեկնարկել

00:52, 02 մայիս 2019 Աշխարհ

Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվում են մարտական հրաձգությամբ: Զորավարժությունների նպատակն է համակարգել Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը: Contact.az կայքի փոխանցմամբ՝ զորավարժությունների մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Համատեղ զորավարժություններում երկու երկրների բանակներից ներգրավված են զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր, ռազմական ու քաղաքացիական ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումներ: Զինվորականների քանակի մասին չի հաղորդվում: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 3-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր