00:00:00

Լոռու մարզում փրկարարները ոտքը կոտրած քաղաքացուն պատգարակով սարալանջից իջեցրել են մոտ 800 մ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

00:43, 02 մայիս 2019 Պատահարներ

Մայիսի 1-ին՝ ժամը 15:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել է և կոտրել ոտքը. տուժածին սարալանջից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ.Գ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով սարալանջից իջեցրել են (մոտ 800 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր