00:00:00

Կասիլյասը ինֆարկտ է ստացել «Պորտուի» մարզման ժամանակ

00:20, 02 մայիս 2019 Սպորտ

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ինֆարկտ է ստացել թիմի մարզաբազայում՝ հենց մարզման ժամանակ: Իսպանացի դարպասապահը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, ներկա պահին նրա գիտակցությունը տեղում է, կյանքին ոչինչ չի սպառնում: Մարզման ժամանակ Կասիլյասին ինքնազգացողությունը վատացել է, նա սուր ցավ է զգացել կրծքավանդակի շրջանում: Այս մրցաշրջանում նա այլևս չի խաղա: Հիվանդանոցում Կասիլյասին վիրաբուժական միջամտություն է պահանջվել՝ կատետարիզացիա: 38-ամյա Կասիլյասը «Ռեալից» «Պորտու» էր տեղափոխվել 2015 թվականին: Համարվում է իսպանական և համաշխարհային ֆուտբոլի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստներից մեկը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր