Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնումհայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտի համագործակցությունները։
Հիշեցնենք, որ IDEF-2019 ցուցահանդեսը Թուրքիայում մեկնարկել է ապրիլի 30-ին և ավարտվելու է մայիսի 3-ին։ Ցուցահանդեսին մասնակցում է նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Ադրբեջանական տաղավարում ներկայացված են հրաձգային զինատեսակներ, զինամթերք, արկեր, ականանետ, զրահամեքենաների մակետներ Orbiter 2 կամ Orbiter 1K մահապարտ ԱԹՍ, QFAB-250-LG ավիառումբ՝ համալրված թուրքական Aselsan ընկերության LGK laser լազերային ուղղորդման/նշանառության սարքով: