00:00:00

Մեքենան տարել է ավտոսպասարկման կետ, որտեղից այն փախցրել են. մեքենան գտել են Երեւան-Սեւան-Իջեւան մայրուղում

23:10, 01 մայիս 2019

Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում է տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին մեքենան վերանորոգելու նպատակով տարել են Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից էլ մեքենան փախցրել են: Ոստիկանությունից հայտնում են, որ նւյն օրը ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ ՃՈ ծառայողների միջոցառումների շնորհիվ, մեքենան հայտնաբերվել է Երեւան-Սեւան-Իջեւան մայրուղու 75-րդ կմ-ում կայանված: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց նաեւ մեքենան փախցրած անձի ինքնությունը։ Ապրիլի 30-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից կասկածյալը Վահե Ս․-ն բերման է ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տվեց խոստավանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր