00:00:00

Որևէ միջադեպ չի եղել, ես ստուգումներ չեմ արել. Արագածոտնի մարզպետ

22:27, 01 մայիս 2019

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ իր մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է ծեծկռտուքով: Հիշեցնենք, որ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ մարզպետի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել մարզի գազալցակայաններից մեկում: Մենք գրել էինք, որ մարզպետը փորձել է ստուգել արդյո՞ք գազալցակայանում ՀԴՄ կտրոն տրամադրում են, թե ոչ, ինչն էլ դուր չէր եկել ներկաներին: «Ես երբեք որևէ գազալցակայանում անձամբ ստուգում չեմ իրականցրել»,- ասաց մարզպետը, հավելելով, որ ստուգումներ չեն իրականացրել նաև մարզպետարանի աշխատակիցները: «Երբևիցե իմ որևէ աշխատակից ՀԴՄ կտրոնների տրամադրման հարցով որևէ գազալցակայանում և ոչ մի ուրիշ օբյեկտում չի եղել»,- վստահեցրեց Դավիթ Գևորգյանը: Մարզպետը նշեց, որ ոչ մի միջադեպ իր մանակցությամբ չի եղել առհասարակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր