РИА Новости-ի թղթակից Վիկտորիա Իվանովան, որը լուսաբանելիս է եղել Փարիզի մայիսմեկյան տոնակատարությունների ժամանակ սկսված անկարգությունները, մահակով հարվածներ է ստացել ոստիկանների կողմից:
Լրագրողը դեպքերի կիզակետում է եղել եւ նկարահանել է բախումները, երբ ոստիկանները սկսել են հարվածել մահակներով բոլորին՝ առանց բացառության: Լրագրողի ձեռքին եղել է «PRESS» գրությունը, սաղավարտի վրա եւս, սակայն անկախ դրանից, նա մի քանի հարված է ստացել գլխին ու ձեռքին:
Իվանովան հայտնել է, որ գլուխը վնասվածքներից փրկել է սաղավարտը, սակայն ձեռքը սաստիկ ուռել է եւ ցավ կա:
Առաջին օգնության հասած բժիշկները նրան բուժկետ են տեղափոխել, վնասվածքի լրջությունն առայժմ անհայտ է: