00:00:00

Ջուլիան Ասանժը 50 շաբաթվա ազատազրկման է դատապարտվել

21:07, 01 մայիս 2019 Աշխարհ

Լոնդոնի դատարանը դատապարտել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին 50 շաբաթվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դուք սեփական կամքով չհանձնվեցիք ոստիկանությանը, Էկվադորի դեսպանությունը ստիպված եղավ ոստիկանությանը թույլատրել մուտք գործել շենք: Դուք ունեիք ընտրություն, և ես մերժում եմ պատիժը մեղմելու բոլոր հիմքերը»,- ասել է դատավոր Դեբորա Թեյլորը: Դատավճիռը լուրջ դժգոհության պատճառ է դարձել WikiLeaks-ի հիմնադիր Ասանժի կողմնակիցների շրջանում, ովքեր «ամոթալի» են որակել այն: Նրանք պաստառներ են պահել «Ազատություն Ասանժին», «Ոչ Ասանժի արտահանձնմանը», «Ասանժի ազատությունը մեր ազատությունն է» գրություններով: Ասանժը 2012 թ. ապաստան էր խնդրել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել ԱՄՆ արտահանձնումից, որտեղ նրան կարող են մահապատժի դատապարտել: Լոնդոնյան դատարանի որոշմամբ՝ Միացյալ Նահանգները մինչև հունիսի 12-ը պետք է Բրիտանիային ներկայացնի Ասաժնի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Այս հարցով լսումները կշարունակվեն մայիսի 2-ին: Ջուլիան Ասանժը հայտնի դարձավ այն բանից հետո, ինչ հրապարակումներ արեց ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանում և Իրաքում իրականացվող գործողությունների, ինչպես նաև Գուանտանամոյի բանտում կալանավորների պահման պայմանների վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր