00:00:00

Հնդկաստանում ականապատ ոստիկանական մեքենա է պայթել. կա 15 զոհ

20:22, 01 մայիս 2019 Աշխարհ

Հնդկաստանի ռազմականացված ոստիկանության առնվազն 15 մարտիկ է զոհվել պայթյունի հետեւանքով, որը որոտացել է Մահարաշտրա նահանգում: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։ Աղբյուրի տվյալներով, դեպքը տեղի է ունեցել Գադչիրոլիի շրջանում, որը գտնվում է Չհաթիսգարխ նահանգի սահմանին, որտեղ հատկապես ակտիվ են մաոական զինյալները։ Նախնական վարկածի համաձայն, հանցագործները գործի են դրել ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ամրացրել են ոստիկանական մեքենային։ Reuters լրատվական գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ զոհերի թիվը 16 է, վկայակոչելով իր ոստիկանական աղբյուրները։ Հեռուստաընկերության հաղորդմամբ, ավելի վաղ այդ շրջանում զինյալներն այրել են մի քանի ավտոմեքենաներ, որոնք պատկանել են այդ տարածքում ավտոմայրուղի կառուցող ընկերությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր