00:00:00

Երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել. Դավիթ Սանասարյան

20:12, 01 մայիս 2019

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին: «Անճարների հերթական ապատեղեկատվությունը Երեկ մի աղջկա սովորեցրել էին, որ ասուլիսի ժամանակ սենսացիա ապահովեր, բայց արժանացավ լրագրողների ընդգծված վատ վերաբերմունքին։ Հիմա էլ աղջնակի անհեթեթության վրա տարածում են, թե իբր ես չեմ հերքել, որ 3 մլն դրամանոց կոստյում եմ հագնում։ Ժողովուրդ ջան, սա ձեզ եմ հաշվետություն տալիս, ոչ թե կեղծիքը հորինողներին. երբևիցե 200.000 դրամից թանկ կոստյում չեմ կրել, և հիմնականում պատվիրում եմ հայ դերձակների մոտ։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր