00:00:00

Վարչապետի հանձնարարականից հետո Արագածոտնի մարզպետը ծեծկռտուքի մեջ է ընկե՞լ

20:05, 01 մայիս 2019

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով մոտ մեկ ամիս առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի մասնակցությամբ։ Մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ Գեւորգյանը մարզի տարածքում գործող գազալցակայաններից մեկում ստուգումներ է փորձել իրականացնել, պարզելու համար արդյո՞ք գազալցակայանը տրամադրում է ՀԴՄ կտրոն, թե ոչ։ Անակնկալ այցն էլ վերածվել է վիճաբանության։ Irakanum.am-ին պատմեցին, որ ներկաներից մի քանիսը մարզպետին «պրիզնատ» չեն եկել, եւ հայտարարել են, որ ինքը չէ, որ պետք է ստուգումներ իրականացնի, ինչից հետո էլ Գեւորգյանի եւ հավաքվածների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել։ Կողմերը նաեւ ձեռքերին  են ազատություն տվել։ Ի դեպ կան տեղեկություններ, որ մարզպետը տեղի ունեցածի մասին իրավապահ մարմիններին չի հայտնել։ Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս Կառավարության նիստերից ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ահազանգերին, թե գազալցակայաններն ու բենզալցակայանները ՀԴՄ կտրոն չեն տալիս, դիմեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին՝ հարցնելով՝ ինչու՞ չեն լուծում հարցը: «Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս: Ընդ որում, ասում եմ՝ այդ բոլոր գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ: Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչո՞ւ չեք այդ հարցը լուծում, ինչքա՞ն պիտի էս հարցը մնա: Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն էստեղ չի՞: Պաշտոնապես ասում են, որ չեն տալիս կտրոն, ինչի՞ չեք լուծում այդ հարցը»,- հարցրել էր  Նիկոլ Փաշինյանը: Արթուր Մանուկյանն ասել էր, որ ՊԵԿ աշխատակիցները չեն կարող ամեն վայրկյան հսկել գազալցակայանների աշխատանքը, քանի որ այդքան ռեսուրս չունեն, Փաշինյանն էլ հրահանգեց տուգանել, եթե կտրոն չեն տալիս, իսկ եթե շարունակում են կտրոն չտալ, քրեական գործ հարուցել: «Մեկ գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող եք տուգանել կտրոն չտալու համար, սահմանափակում կա՞»,- հետաքրքրվել էր  վարչապետը: Իմանալով, որ սահմանափակում չկա, Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Դե գնացեք, մի գազալցակայանին օրական հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա: Նույնն էլ բենզալցակայանին: Արդյունքում քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա»: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր