00:00:00

Գրպանահատ Արտակի թիրախում թիվ 57 ավտոբուսի ուղեւորուհու դրամապանակն էր

20:01, 01 մայիս 2019

Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ նույն օրը, ժամը 13-ից 13.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 90.000 դրամ եւ զեղչի քարտեր: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նույն օրը ժամը 17.30-ին Կասյան փողոցի 3 հասցեի մոտից նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման են ենթարկել Արտակ Կ․-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր