00:00:00

Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին

19:50, 01 մայիս 2019

Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Առաքելյանը հրաժարվել է կատարել քաղաքապետի ոչ իրավաչափ հրահանգը, ինչի պատճառով աշխատանքից հեռացվել է։ Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հետ։ Վերջինս նշեց, որ ազատման վերաբերյալ այս պահին  տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է ոչ իրավաչափ հրահանգին, ապա Կարապետյանը նշեց, որ ըստ էության նման բան հնարավոր չէ։ Նշենք, որ Զավեն Առաքելյանը քաղաքապետարանի  աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից։ Մինչ այդ աշխատել է Երևանի Կենտրոն թաղապետարանում որպես իրավաբանական բաժնի պետ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր