00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են փախցրած մեքենան ու կասկածյալին

19:25, 01 մայիս 2019

Ապրիլի 17-ին, ժամը 9.10-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հաղորդում է տվել, որ ապրիլի 16-ին, ժամը 19.30-ին մեքենան վերանորոգելու նպատակով տարել են Չեխովի փողոցում գործող ավտոսպասարկման կետ, որտեղից էլ մեքենան փախցրել են: Նույն օրը ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՃՈ ծառայողների միջոցառումների շնորհիվ, մեքենան հայտնաբերվել է Երևան-Սևան-Իջևան մայրուղու 75-րդ կմ-ում կայանված: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց նաև մեքենան փախցրած անձի ինքնությունը։ Ապրիլի 30-ին ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքից կասկածյալը Վահե Ս․-ն բերման է ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և տվեց խոստավանական ցուցմունք: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր