00:00:00

Տավուշում վիրավորված զինծառայողի վիրահատությունն անցել է բարեհաջող, վիճակը կայուն է. Արծրուն Հովհաննիսյան

16:54, 01 մայիս 2019

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից ապրիլի 30-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանի վիրահատությունն անցել է բարեհաջող։ Նրա վիճակը կայուն է, դրական դինամիկայով»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը գրել էր, որ Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր