00:00:00

ՀԽ-ում Արայիկ Հարությունյանի հետ քննարկել են ուսուցիչների հեղինակության, դասագրքերի բովանդակության հարցերը

16:07, 01 մայիս 2019

Հանրային խորհուրդը ապրիլի 30-ին Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկել է ոլորտի խնդիրները, ծրագրերն ու հեռանկարները։ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ողջունելով խորհրդի անդամների հետ նախարարի առաջին հանդիպումը, առաջարկել է քննարկումն սկսել նախ ընդհանուր հիմնախնդիրներից, նպատակներից, կրթական արժեհամակարգի սկզբունքներից ու տեսլականից, որից հետո անցնել ավելի կոնկրետ հարցերի ու առաջարկների։ Անդրադառնալով հանրակրթության ոլորտի խնդիրներին՝ խորհրդի անդամները բարձրացրել են հատկապես դպրոցի եւ ուսուցիչների հեղինակությանը, դպրոց-ծնող փոխհարաբերություններին, ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի բովանդակությանը, հասարակագիտական առարկաների ներդրման անհրաժեշտությանը, գեղագիտական ու մարզական կրթության զարգացմանը, հեռավար ուսուցման համակարգի կատարելագործմանը, դպրոցում էկոլոգիական կրթության եւ մշակույթի ներդրման անհրաժեշտությանը, ուսուցիչների դրույքաչափերին, դասարանների խտությանը վերաբերող հարցեր։ Քննարկվել են նաեւ ավագ դպրոցի խնդիրները, կրթության զարգացման պետական ծրագրի բացակայությանը, մասնավոր դպրոց-պետություն համագործակցության խորացման անհրաժեշտությանը, միջին մասնագիտական կրթությանը, բուհական համակարգին, նախադպրոցական կրթության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարն իր հերթին ներկայացրել է նախարարության նոր ծրագրերը, գործունեության հիմնական ուղղություններն ու թիրախները, արձագանքել խորհրդի անդամների բարձրացրած հարցերին, անդրադարձել հնչած քննադատություններին ու առաջարկներին։ Արայիկ Հարությունյանը կարեւորել է Հանրային խորհրդի հետ համագործակցությունը եւ պատրաստակամություն հայտնել պարբերաբար հանդիպելու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր