00:00:00

Նոր պատրիարքի ընտրության գործընթացը կղեկավարի Արամ արք. Աթեշյանը

15:56, 01 մայիս 2019 Աշխարհ

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովն ապրիլի 29-ին նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու թեմայով նիստ է անցկացրել: Կրոնական ժողովում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում 5 կողմ ձայնով որոշում է կայացվել, որ ընտրական գործընթացն իրականացվելու է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Գործընթացը պատրիարքական տեղապահի ընտրությամբ սկսելու տարբերակը չի ընդունվել: Որոշում է կայացրել անհապաղ դիմում ներկայացնել Ստամբուլի նահանգապետարան նոր պատրիարքի ընտրություններ անցկացնելու համար:
Աղբյուր`    Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր