00:00:00

«Օպելը» բախվել է քարին ու բռնկվել. վարորդին տեղափոխել են հիվանդանոց

14:21, 01 մայիս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 1-ին, ժամը 00:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լեռնանցք գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրի քարին ու այրվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 00:50-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Վարորդ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր