00:00:00

Ուշագրավ ցուցմունքներ. Մարտի 1-ի մեղքը փորձում են բարդել հանգուցյալների վրա. «Ժողովուրդ»

13:49, 01 մայիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին «Մարտի 1»-ի գործով հարցաքննված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ցուցմունքներին ծանոթանալիս մարդ իրոք հիասթափություն է ապրում: Բանն այն է, որ շատերն իրենց ցուցմունքներում այս կամ այն դրվագի վերաբերյալ պարբերաբար հնչեցրել են նախկին բարձրաստիճան այն պաշտոնյաների անունները, որոնք վաղուց մահացել են: Այլ կերպ ասած, այդպես փորձ է արվել ուղղակի և անուղղակի կերպով «Մարտի 1»-ի առանձին դրվագների մեղավորությունը բարդել հանգուցյալ պաշտոնյաների վրա՝ քաջ գիտակցելով, որ իրենց խոսքերը չեն հերքվի: Պատահական չէ, որ այս առումով ակնարկների պակաս չկա ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի, այն ժամանակ փոխոստիկանապետ Արմեն Երիցյանի հասցեին: Բացի այդ, թիրախում է նաև պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանը, որ արձակել էր 0038 հույժ գաղտնի հրամանը. նախկին նախարարը, որ հիմա հետախուզվում է, նաև ՌԴ քաղաքացիություն ունի, այժմ էլ ՌԴ-ում է: Եվ նրա անունը հնչեցնողները գիտակցում են, որ ՌԴ-ն չի հանձնի Մ.Հարությունյանին, այնպես որ՝ ամեն ինչ կարելի է բարդել այլոց վրա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր