00:00:00

Ավտոբուսում մի կնոջ դրամապանակ էր գողացել

04:00, 01 մայիս 2019 Իրավական

Ապրիլի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության մասին օպերատիվ տեղեկություններ են ստացել: Դրանց հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով ժամը 15:30-ին ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով՝ Մաշտոցի 42 հասցեի մոտից բերման են ենթարկել երևանցի 28-ամյա Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ Արմեն Հ.-ը բերման ենթարկվելուց քիչ առաջ, երթուղային ավտոբուսներից մեկում գաղտնի հափշտակել է ուղևորուհիներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, վարորդական իրավունքի վկայական, բանկային և այլ քարտեր: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքով նախապատրաստվել են նյութեր: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր