00:00:00

Հայկ Մարությանը հյուրընկալել է «Գրեմմի»-ի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային և ջազի հայ վարպետներին

03:47, 01 մայիս 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ջազի հայ վարպետներին և համերգային ծրագրով մայրաքաղաքում գտնվող «Գրեմմի« մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբային: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քաղաքապետը շնորհավորել է ջազի վարպետներին Ջազի միջազգային օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել այսօր երեկոյան երևանյան համերգի ժամանակ երևանցիներին ու հյուրերին ջազառատ երեկո պարգևելու  համար: Գոնսալո Ռուբալկաբան ժամանակակից ջազի ամենակարկառուն և հռչակավոր ներկայացուցիչերից է: Նա արդեն երկրորդ անգամ է այցելում Երևան: Երաժիշտը նկատում է. Հայաստանի մայրաքաղաքում համերգային ծրագրով հանդես գալը մեծ պատասխանատվություն է, քանի որ հայկական ջազն ունի հրաշալի  ավանդույթներ ու  գերազանց հանդիսատես:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր