00:00:00

«Opel»-ը տապալել է Էլեկտրասյունը․ վթար Բերդում

03:35, 01 մայիս 2019 Պատահարներ

Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին  տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ե.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր