00:00:00

Ավտոքանդարարի գիշերային արկածները

00:32, 01 մայիս 2019 Պատահարներ

Ապրիլի 28-ին, գիշերվա չորսն անց, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել Լեփսիուսի փողոցի մի բնակչից, որ գիշերվա մեկից չորսն ընկած ժամանակահատվածում, ապակին կոտրելու միջոցով, իրենց շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են գազի բալոնը: Ոստիկանությունից հայտնում են, որ առավոտյան 9-ին նույն փողոցի մեկ այլ բնակչից ստացվել է նմանատիպ նոր ահազանգ. ապակին կոտրելու եւ բեռնախցիկը բացելու միջոցով շենքի բակում կայանված իր «Օպելից» գողացել են հետեւի լուսարձակները եւ գազի բալոնը: Եվս երեք ժամից ստացվում է երրորդ ահազանգը, այս անգամ Մ.Ավետիսյան 4-րդ փողոցի մի բնակչից. դռան ապակին կոտրելու միջոցով փորձել են գողություն կատարել շենքի բակում կայանված իր «Նիսսան Տիդայից», սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել եւ ոչինչ չգողանալով հեռացել են: Քանաքեռ-Զեյթունի բաժին քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեք գողությունն էլ կատարել է 34-ամյա Մեսրոպ Գ.-ն, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Ձեռնակվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր