00:00:00

Թուրք դեսպանը պահանջել է պատժել Լիբանանում թուրքական դրոշը վառած հայերին

00:20, 01 մայիս 2019 Աշխարհ

Լիբանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հաքան Չաքըլը Լիբանանի կառավարությունից պահանջել է իրավական գործողություններ սկսել ապրիլի 24-ին Բեյրութում հայերի կողմից կազմակերպված ցույցի ընթացքում թուրքական դրոշը վառելու առնչությամբ։ Թուրք դեսպանը Թուրքիայի դրոշը վառելու առնչության ուղերձ է հղել նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին։ Աղբյուրը նշում է,  որ տեղի հայկական համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ Թուրքիայի դրոշի այրման փաստից դժգոհել է նաև թուրքմենական համայնքը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ։
Աղբյուր`  ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր