00:00:00

Անին, Լեւոնը եւ նրա եղբայրը հյուր են գնացել ու նրանցից մեկը գողացել է ոսկյա զարդերը

23:56, 30 ապրիլ 2019 Իրավական

Փետրվարի 18-ին 69-ամյա մի ուսուցչուհի հաղորդում էր տվել, որ փետրվարի 1-ից մինչեւ փետրվարի 14-ը իր ծանոթներ Անին, Լեւոնն ու նրա եղբայրը հյուրընկալվել են իր բնակարանում, եւ այդ ընթացքում նրանցից մեկը հյուրասենյակից գողացել է իր ոսկյա զարդերը: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվել են միջոցառումներ Անիի, Լեւոնի ու նրա եղբոր ինքնությունները պարզելու, նրանց եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում Էրեբունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ապրիլի 29-ին Անին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր