00:00:00

Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել

23:34, 30 ապրիլ 2019 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ՝ ապրիլի 29-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին այցելել են  երևանյան ակումբներից մեկը՝ Club 12։ NEWS.am-ի հետ զրույցում Club 12 –ի սեփականատեր Նարեկ Մանուկյանը պատմեց, որ բարձրաստիճան պաշտոնյաները պատվիրել են «դեսերտ», կերել են փախլավա, և պարել հայտնի փոփ երգերից մեկի քավերr տարբերակի տակ։ «Նախապես սեղան պատվիրված չի եղել, եկել են պատահական: Սրճարանում մնացել են մոտավորապես 2 ժամ: Բավականին հավանել էին «Project 12»-ի երգերը, անգամ պարեցին: Շատ բարի և դրական մթնոլորտ էր: Հասարակ վիճակ էր: Հագնված էին ոչ պաշտոնական»,- պատմեց Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր