00:00:00

Արայիկ Հարությունյանը 1 մլն դրամ արժողությամբ ժամացույց նվեր ստանալու մասին գրառումն ուղարկել է իրավապահներին

23:11, 30 ապրիլ 2019

ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրը՝ Վազգեն Սաղաթելյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտարարելով, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ապառիկով գնված 1 մլն դրամ արժողությամբ ժամացույց են նվիրել՝ լավ հարաբերություններ ձեռք բերելու նպատակով: «Արայիկը ժամացույցը տալիս է իր եղբորը, որը կապ ունի ժամացույցների մեկ այլ խանութի հետ, և հանձնարարում նրան կանխիկացնել այդ ապրանքը, քանի որ իրեն այն պետք չէ, իսկ քեշը լավ բան է։ Սենց է լինում, երբ չտեսները հայտնվում են պաշտոնների։ Ախորժակն էլ, ինչպես հայտնի է, ուտելու ընթացքում ա բացվում»,- գրել է Վազգեն Սաղաթելյանը: Այս գրառմանը քիչ առաջ անդրադարձել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Նախարարը դիմել է իրավապահներին: «Եթե սա իրական կերպար է, ապա օրենքի ամենայն խստությամբ պատասխան է տալու սուտ մատնության կամ զրպարտության համար: Քիչ առաջ այս գրառումն ուղարկեցի իրավապահ մարմիններին»,- իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր