00:00:00

ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրով ՀՀ ոստիկանությունը ստացել է ժամանակակից սարքավորումներ

22:57, 30 ապրիլ 2019

Միջազգային տարբեր կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջաններում դեպքի վայրերի զննություններ եւ դատական փորձաքննություններ իրականացնելու համար մասնագիտացված քիմիական, կենսաբանական, ճառագայթային, միջուկային (ՔԿՃՄ) սարքավորումների տրամադրում» խորագրով թիվ 58 ծրագրի իրականացումն է, որի շրջանակում ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությանը տրամադրվել է մեկ շարժական լաբորատորիա, որը կոմպլեկտավորված է ՔԿՃՄ դեպքի վայրերից աղտոտվածության աստիճանը հայտնաբերող, չափումներ եւ նույնականացում իրականացնող համակարգերով, ինչպես նաեւ քրեագիտական ծախսվող նյութերով, քրեագիտական հետազոտություններ իրականացնող տեխնիկայով եւ տարբեր աստիճանի անհատական պաշտպանիչ միջոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր