00:00:00

Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երեւանի» քրգործով վարույթը կասեցնելու մասին

22:46, 30 ապրիլ 2019

Դատախազությունը վերացրել է ՀՔԾ-ի որոշումը՝ «Էլեկտրիկ Երեւանի» քրեական գործով վարույթը կասեցնելու մասին եւ հանձնարարել է վերսկսել նախաքննությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի եւ փաստաբան Կարեն Տոնոյանի աջակցությամբ երեք տուժած լրագրողներ՝ Հակոբ Կարապետյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Թեհմինե Ենոքյանն ապրիլի 2-ին ՀՔԾ-ի որոշման դեմ բողոք էին ներկայացրել դատախազություն։ Մենք շարունակելու ենք ուշադիր հետեւել այս գործի ընթացքին եւ սատարել լրագրողներին»,-ընդգծել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր