00:00:00

Խուզարկություններ ՔԿՀ-ներում. Հայտնաբերվել են թաքստոցներ հողի մեջ եւ հատակի տակ

22:24, 30 ապրիլ 2019 Իրավական

Այսօր՝ ապրիլի 30-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկության արդյունքում հիմնարկի 2-րդ մասնաշենքի հետնամասում տեղադրված աղբամանի կողքից հայտնաբերել են 4 լիտր գինեթուրմ, իսկ 1-ին մասնաշենքի հետնամասում՝ հողի մեջ պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել են 2 պայուսակ եւ 1 պոլիէթիլենային տոպրակ, որոնցում առկա են եղել 1 բջջային հեռախոսի մարտկոց, 2 լիցքավորիչ եւ 207 տարբեր կենցաղային իրեր։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, նույն՝ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրականացրել էին չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 1-ին մասնաշենքի հետնամասում գտնվող ամառային տաղավարին կից թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են 27 հատ բջջային հեռախոս, 4 wi-fi սարք, բջջային հեռախոսի 14 լիցքավորիչ, 2 ականջակալ, բաժանորդային 5 քարտ եւ 4 մարտկոց։ Բնակելի տեղամասերի ընդհանուր խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ 41 միավոր կտրող-ծակող առարկա, ինչպես նաեւ 250 կենցաղային իր։ Ապրիլի 29-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, իրականացված չնախատեսված խուզարկության արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի տեղամասի 5-րդ մասնաշենքում՝ հատակի տակ պատրաստված թաքստոցից, հայտնաբերել եւ առգրավել են 1 wi-fi սարք՝ առանց բաժանորդային քարտի։ Ապրիլի 26-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատեւ տեսակցությունից հետո անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին։ Վերջինիս գրպանից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, իսկ ներքնազգեստի միջից՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ՝ կանաչավուն զանգվածով՝ ընդհանուր 22,2 գրամ քաշով։ Հայտնաբերվածներն առգրավվել են, իսկ կանաչավուն զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր